Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Այս կիրակի օրհնվելու է խաղողը, և օրհնված ողկույզները բաժանվելու են ժողովրդին

Այս կիրակի օրհնվելու է խաղողը, և օրհնված ողկույզները բաժանվելու են ժողովրդին
14.08.2026 | 10:41

Ինչու՞ բոլոր պտուղներից օրհնության համար ընտրվեց խաղողը։ Երբ Աստված ստեղծեց մարդուն, նրան իշխան կարգեց ամբողջ երկրի վրա, իսկ, երբ Աստված անիծեց մարդուն, անիծվեց նաև նրա ամբողջ իշխանությունը՝ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվեց մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվեց նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվեց խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՜ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Խաղողը ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն: Խաղողի օրհնության ժամանակ գոհանում ենք Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի պտուղներն։ Ավարտին խաղողի օրհնված ողկույզները բաժանվում են հավատացյալներին։

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 225

Մեկնաբանություններ